Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց ԵՎՐՈ-2011 ընտրական փուլի Հայաստան- Էստոնիա հանդիպումը: Հայ ֆուտբոլիստներն ամբողջ խաղի ընթացքում ունեին բացահայտ առավելություն և արդեն 24-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի անցումը պսակվեց գոլով: Հայ երիտասարդները բազմաթիվ պահեր ունեին երկրորդ խաղակեսում, բայց դրանցից և ոչ մեկը չկարողացան իրացնել, մի քանի անգամ վրիպեց Հրաչ Յագանը, ընձեռված հնարավորությունները չօգտագործեցին Ալբերտ Թադևոսյանն ու Գևորգ Բադալյանը: Եվ 2-րդ խաղակեսի վերջին րոպեին էստոնիացիները կարողացան հավասարեցնել հաշվի տարբերությունը` մրցավարի ավելացված ժամանակահատվածում գոլի հեղինակ դարձավ Յուրի Եվդոկիմովը: Գոլից հետո հայ ֆուտբոլիստների նյարդերը տեղի տվեցին և ոչ մարզական պահվածքի համար դաշտից հեռացվեց Արտակ Ալեքսանյանը:
Հայաստանի երիտասարդական հավաքական
Էդվարդ Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Արտաշես Առաքելյան, Արթուր Յուսպաշյան, Լևոն Հայրապետյան, Մասիս Ոսկանյան (Արտակ Ալեքսանյան, 46), Կառլեն Մկրտչյան, Դավիթ Մանոյան, Հրաչ Յագան, Հենրիխ Մխիթարյան, Ալբերտ Թադեւոսյան (Գևորգ Բադալյան, 85):
Էստոնիայի երիտասարդական հավաքական
Ստանիսլավ Պեդրոկ, Անրեյ Վեյս (Կեն Կալաստեն, 31) Տաիյո Տենիստե, Իգոր Մորոզով (Տանել Վոտի, 64), Արտյոմ Արտունին, Էինո Պուրի, Սանդեր Պուրի, Սլիմ Լուտց, Ռաունո Ալիկու, Անդրեյ Ֆրոլով, Հենրի Անիեր (Յուրի Եվդոկիմով, 57)
ArmFootball.com